Եվրոպան հիասթափված չէ Հայաստանի ընտրությունից, դա ընդամենը մեծ թատերական խաղ է. Ժիրայր Սեֆիլյան

Նման բան չկա, որ Եվրոպան հիասթափված է Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումից. վստահ է Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ նրա՝ այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, ընդամենը թատերական խաղ է՝ մեծ խաղացողների մասնակցությամբ։

«Չկա այդպիսի բան, որ Եվրոպան խաբված է. դա մեծ թատերական խաղ է, ամեն ինչի պետք չէ հավատալ»,-Tert.amի հետ զրույցում վստահեցրել է նա՝ հավելելով, որ գուցե անհրաժեշտության դեպքում ինքն ավելի մանրամասն կանդրադառնա այդ հարցին։

«Այստեղ շատ ավելի մեծ խաղեր կան և այն, ինչ խոսում են՝ այդպես չէ, գուցե մի անգամ ավելի հանգամանալից անդրադարձ կատարեմ նրան, թե իրականում ինչ է տեղի ունենում այս ռեգիոնում»,-ասաց նա։

Հարցին, թե այսինքն, ըստ Սեֆիլյանի, տարածաշրջանում նախապե՞ս էին երկրները բաժանված գերտերությունների մեջ՝ վերջինս դրական արձագանքեց։ «Կարծում եմ մոտիկ եք իրականությանը, շատ ավելի մեծ խաղեր են գնում»,-ասաց նա՝ այս համատեքստում տեսնելով նաև Սիրիան զիջել-չզիջելու հարցը։

Միևնույն ժամանակ նա ծայրահեղություն է համարում հնչող այն տեսակետները, թե Ռուսաստանի հեռահար նպատակը Սովետական միություն վերականգնելն է։ «Այդպիսի բան չի լինելու, այսօրվա աշխարհն այդպիսի բան չի թույլատրի, նոր սերունդ կա, նոր ուժ»,-ասաց նա։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս