
Մոսկվայում քաղաքապետ են ընտրում

Մոսկվայում այսօր քաղաքապետի ընտրություններն են: Քվեարկության համար առավոտյան ժամը 8:00-ից քաղաքում բացվել է 3397 ընտրական տեղամաս, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է վեց թեկնածու` Ռուսաստանի լիբերալների ներկայացուցիչ Միխայիլ Դետյագովը, «Արդար Ռուսաստանի» ներկայացուցիչ Նիկոլայ Լեւիչեւը, կոմունիստական կուսակցությունից Իվան Մելնիկովը, «Յաբոլոկո»-ից` Սերգեյ Միտրոխանինը, «Պառնաս» կուսակցությունից Ալեքսեյ Նավալնին եւ գործող քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը: