
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 2 ժամկետային զինծառայող է մահացել

shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 06:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 32 ՕՏ 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջում գտնվող ժայռաբեկորների վրա: Վթարի հետևանքով տեղում 2 հոգի մահացել են, իսկ 51-ամյա Զավեն Հակոբյանը և 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածներ Գևորգ Հովհաննիսյանն ու Ռուբեն Բաղյանը ժամկետային զինծառայողներ են եղել:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: