Բաժիններ՝

Հայտարարություն՝ քաղաքացիական ակտիվիստներին ահաբեկելու մասին

2013 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 22:10-22:20-ի հատվածում, Երեւանի Կողբացու փողոցի բակերից մեկում, ՊԵԿ-ի շենքից մի քանի քայլ հեռավորությամբ, իր ավտոտնակի մոտ, 6-7 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: Վերջիններս ծանր մարմնական վնասվածքներով, սալջարդերով եւ կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս երկու հասարակական ակտվիստները հրապարակային գործիչներ են եւ իրենց հասարակական գործունեությունն իրականացնում են օրինականության շրջանակներում:

Երեւանի մամուլի ակումբը եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ակտիվորեն ներգրավված են ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներում։ Հայկակ Արշամյանը վերջին երկու օրերին մասնակցել է ՀՀ նախագահի նստավայրի եւ ՀՀԿ կենտրոնակայանի առջեւ անցկացված հասարակական ակտիվ բողոքի ակցիաներին` ուղղված Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արած այն հայտարարության դեմ, ըստ որի, Հայաստանը որոշել է միանալ մաքսային միությանը:

Մենք` ստորեւ ստորագրողներս, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ահաբեկչություն`ՀՀ իշխանությունների դեմ իրենց բողոքը հայտնող հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի, հասարակական գործիչների եւ ակտիվ քաղաքացիների նկատմամբ, սա համարում ենք Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք, մարդու իրավունքների ոտնահարման, օրենքի ընտրովի կիրառման եւ քաղաքական հետապնդման ամենօրյա պրակտիկայի շարունակություն, ինչի դրսեւորումներից մի քանիսին ականատես ենք եղել նաեւ վերջին շրջանում` Երեւանի Կոմիտասի 5 հասցեի շինարարության դեմ եւ քաղաքապետարանի դիմաց ցուցարարների դեմ կիրառված բռնաճնշումների ժամանակ։

Հայտարարում ենք, որ տեղի ունեցած այս ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների, մասնավորաբար`ՀՀ իրավապահ մարմինների վրա: Եթե այս հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի, հիմքեր կունենանք հայտարարելու, որ այս բռնարարքն ուղղակիորեն հովանավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից:

Կարդացեք նաև

Քաղաքացիական հասարակությանը եւ բոլոր ազատ քաղաքացիներին կոչ ենք անում գոտեպնդվել, չընկրկել վարձու խուժանի եւ սրանց պատվիրատուների առջեւ, շարունակել պայքարել սեփական ազատությունների եւ իրավունքների համար:

Այս պահի դրությամբ ստորագրել են.

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ

Կարեն Չիլինգարյան, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս»)

Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ

Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ

Նադեժդա Հակոբյան, «Մենք Պլյուս» ՀԿ

Անահիտ Մարգարյան, «Կրթության ասպարեզ» ՀԿ

Անահիտ Գեւորգյան, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե

Թեմիկ Խալափյան, «Տրտու» ՀԿ

Արմինե Թուխիկյան, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Սեդրակ Բաղդասարյան, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ

Հրայր Մանուկյան, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ

Ռոբերտ Կադարյան, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Media Freedom Watch- Հայաստան

Կամո Առաքելյան, Երեխաների աջակցության հիմնադրամ

Մարինե Մանուչարյան, Քաղաքացիական ֆորում ՀԿ

Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հիմնադրամ

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Անանիա Մաղաքյան, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» ՀԿ

Սարգիս Սեդրակյան, «Ֆերմերային շարժում» ՀԿ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայկուհի Հարությունյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Միրա Անտոնյան, «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

Սաթիկ Սեյրանյան, «168 Ժամ», 168.am

Հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար։

6 սեպտեմբերի, 2013թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս