Բաժիններ՝

Մոսկվան կարող է Ասադի մեղավորության հաստատման դեպքում համաձայնվել Սիրիայում ռազմական միջամտությանը. Պուտին

«Առաջին հեռուստաալիքին» ու Associated Press լրատվական գործակալությանը սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովի նախօրեին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Մոսկվան կարող է համաձայնվել Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելուն, եթե ապացուցվի քիմիական զենքի կիրառման հարցում նրա մեղավորությունը:

Դրա հետ մեկտեղ Պուտինն ընդգծել է, որ այդ միջամտությունը պետք է իրականացվի միայն ՄԱԿ ԱԽ-ի թույլտվությամբ. «Ես չեմ բացառում դա (Ռուսաստանի համաձայնությունը): Սակայն ցանկանում ձեր ուշադրությունը հրավիրել բացարձակապես սկզբունքային մեկ հանգամանքի վրա:

Գործող միջազգային իրավունքին համապատասխան՝ ինքնիշխան պետության դեմ զենք կիրառելու թույլտվություն կարող է տալ միայն ՄԱԿ Խ-ը: Մնացյալ այլ առիթներ, եղանակներ, որոնք կարդարացնեին անկախ ու ինքնիշխան պետության դեմ ուժի կիրառումը, անթույլատրելի են և դրանք չի կարելի որակել այլ կերպ, քան՝ ագրեսիա:

Դեռ հստակ տեղեկություններ չկան անգամ այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել Սիրիայում, ինչի համար էլ անհրաժեշտ է մանրակրկիտ հետաքննություն: Մեզ կհամոզի հարցի խոր, առարկայական հետազոտումը և ակնհայտ ապացույցների առկայությունը, որոնք բացարձակապես կապացուցեն, թե ով և ինչ միջոցներ է կիրառել:

Դրանից հետո մենք պատրաստ կլինենք գործել ամենավճռական ու լուրջ ձևով: Եթե ինչ-որ մեկն ապացույցներ ունի, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, և որ այն կիրառվել է հենց կանոնավոր բանակի կողմից, ապա նա պետք է այդ ապացույցները ներկայացնի ՄԱԿ ԱԽ-ին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս