«Եվրամիությունն էլ, ԱՄՆ-էլ կշարունակեն պայքարել Հայաստանի համար»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցել է տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ.
– Մոսկվայում արված հայտարարությունով, կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունը խաբեց հայ ժողովրդին:
-Կարեւոր չէ`ժողովրդին խաբեցին, թե ոչ, խնդիրն այն է, որ մեր պետությունը 1991 թվականից գաղութային պետության քաղաքականություն է վարում, մենք միշտ մտածում ենք`ում հետ, ում կցվենք, դրա համար էլ արդեն էական չէ` Մաքսային միություն, թե Ասոցացման համաձայնագիր, երկուսն էլ անընդունելի են, որովհետեւ երկուսն էլ ցույց են տալիս, որ պետությունը չի ուզում դառնա սուբյեկտ: Իսկ դա ունի իր հետեւանքները, դա այն է, որ մենք, թե’ մեր սուվերենությունը, թե մեր հայակենտրոն քաղաքականությունը, եթե ուզենանք անցկացնենք, թեեւ չենք ուզենա այս իրավիճակում, դրանք գրեթե դարձան անհնարին:
-Եթե մինչ օրս Ռուսաստանն էր ճնշումներ գործադրում Մաքսային միությանը միանալու համար, այժմ Եվրոմիությունն ի՞նչ քայլերի կդիմի, Ռուսաստանի պես ճնշումներ կկիրառի՞ Հայաստանի վրա, թե ձեռքերը կլվանա ու մի կողմ կքաշվի:
– Գլոբալ իմաստով հակամարտությունը շարունակվելու է եւ հիմա չէ, որ ավարտվելու է: Ցանկացած խոշոր պետություններ կամ միավորումներ, իրենք իրականության մեջ տանում են շատ ագրեսիվ քաղաքականություն, լինի դա Ռուսաստան, Միացյալ նահանգներ, Եվրոմիություն. դա գերտերությունների կամ պետությունների կոնգլոմերատների`հին պատմությունից սկսած քաղաքականություն է եւ նոր բան չի եղել: Եւ սկսում են հեքիաթներ պատմել`հիմա 21-րդ դար է, 21 դարը դա ընդամենը թիվ է, բայց իրականությունն իր էությամբ չի փոխվում. խոշոր տերությունները միշտ ուզում են ընդլայնել իրենց ազդեցության ոլորտները:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: