
Սպիտակ տունը ցանկանում է օգնել Սիրիայի ապստամբներին, սակայն չի ցանկանում նրանց հաղթանակը. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) դեռ չի սկսել զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը՝ չնայած նրան, որ Վաշինգտոնում համապատասխան որոշումն ընդունել է դեռևս հունիսին:
Այս մասին պարբերականին հայտնել են ԱՄՆ-ի կառավարությունում եղած աղբյուրները: Պարբերականը պնդում է, որ այդ ձգձգումը կապված է նրա հետ, որ ԿՀՎ-ին դեռ չի հաջողվել հաստատել մատակարարման հուսալի աղբյուրներ, որոնք թույլ կտան ապահովել զենքի փոխանցումը չափավոր ընդդիմության ջոկատներին և բացառել դրա հայտնվելն իսլամականների ձեռքում:
Պարբերականն ընդգծում է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայումս չի ցանկանում փոխել ուժերի հավասարակշռությունը՝ հօգուտ ընդդիմության, քանի որ երկրում վերջինիս հաղթանակի դեպքում կաճի իսլամական խմբավորումների ազդեցությունը:
Պարբերականը վստահեցնում է, որ Սպիտակ տունը Պենտագոնին խնդրել է հաշվի առնել, որ ի պատասխան քիմիական զենքի կիրառմանը՝ Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելը չպետք է հանգեցնի նախագահ Բաշար Ասադի գահընկեցությանը.
«Սպիտակ տունը ցանկանում է օգնել ապստամբներին, սակայն չի ցանկանում նրանց հաղթանակը: Վարչակազմը չի ցանկանում, որ օդային ուժերը փոխեն ուժերի հավասարակշռությունը, քանի որ Ասադի վարչակարգի տապալման դեպքում իսլամականների ազդեցության ուժեղացմանը»: