Բակո Սահակյանը շնորհավորել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկին:
Ուղերձում ասված է.
* * *
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ:
Անկախ Մերձդնեստրի պետությունն ապացուցել է իր կենսունակությունը ժողովրդի տոկունության եւ խիզախության շնորհիվ, ով պատրաստ է անձնվիրաբար պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը, սեփական ուժերով կերտել իր կայուն ապագան:
Արցախում ուշադիր հետեւում են Մերձդնեստրի պետականաշինության եւ տնտեսական զարգացման գործընթացին` անկեղծորեն ուրախանալով բարեկամ երկրի հաջողություններով ու ձեռքբերումներով:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Եվգենի Վասիլիի, եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս նշանակալի տոնի կապակցությամբ:
Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Մերձդնեստրին: