Բաժիններ՝

Օգտակար հոտեր

Դեռևս հին ժամանակներից տարբեր մշակույթներում հոտերի նկատմամբ բազմաթիվ հետաքրքիր տեսություններ են գրվել: Պարզվում է՝ կան մի շարք հոտեր, որոնք շատ առողջարար են մեր օրգանիզի համար:

Արոմաթերապիայի մասնագետները հաստատում են, որ դա բնական միջոց է բազմաթիվ ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների բուժման համար, արոմաթերապիան խթանում է օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիաների ակտիվանալուն:

Բազմաթիվ օգտակար հոտեր է պարգևել մեզ բնությունը: Հիպոկրատը ժամանակին ասել է. «Բժշկության հիմնական արվեստը կայանում է բնությանը նմանակելուն»: Գլխացավից, դեպրեսիայի և այլ հիվանդություններից ազատվելու համար մի դիմեք քիմիային, այլ փորձեք օգտվել բնության պարգևներից:

Ցիտրուսային հոտեր

Կարդացեք նաև

Կիտրոնը բարձրացնում է վեգետատիվ նյարդային համակարգի տոնուսը, նպաստում ուշադրության կենտրոնացմանը և արդյունավետ միջոց հանդիսանում վեգետատիվ-անոթային դիստոնիայի դեմ: Կիտրոնի հոտը «վախեցնում է» վիրուսներին:

Նարինջը դեռ հնուց կիրառվել է բժշկության, կոսմետիկայի և օծանելիքի արդյունաբերության մեջ: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում կանանց հոգեկան և էմոցիոնալ աշխարհի վրա: Գրասենյակներում նարնջի հոտը օգտագործվում է աշխատակիցների աշխատունակությունը և տրամադրությունը բարձրացնելու համար:

Գրեյպֆրուտը նպաստում է հավասարակշռվածությանը, զարգացնում է կյանքի նկատմամբ փիլիսոփայական մոտեցումը և հեշտացնում ինֆորմացիայի ընկալման գործընթացը: Ուստի, խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ գրասեղանին ունենալ կտրտած թարմ գրեյպֆրուտ, իսկ աշխատասենյակում՝ գրեյպֆրուտի եթերային յուղով արոմալամպ:

Բուժիչ խոտաբույսեր

Կատվախոտ (Валериана)

Կատվախոտը հնագույն ժամանակներից համարվում էր ուժեղ ներգործության հոգեմետ դեղերից մեկը: Կատվախոտի արմատը գնահատել են որպես խաղաղության, բարեսրտության և համաձայնության բերող դեղամիջոցի: Կատվախոտի հոտը օգտագործում են քնի խախտման, նևրոզի, միգրենի, սթրեսի, սրտի աշխատանքի խախտման և տախիկարդիայի դեպքում: Սակայն պետք է զգուշություն պահպանել, քանի որ կատվախոտի չարաշահման դեպքում հնարավոր է անհանգստություն, քնկոտություն, սրտխառնոց, սրտի աշխատանքի ռիթմի խախտում:

Եղևնի

Հայտնի է, որ եղևնու հոտը վերացնում է գերլարվածությունը, նյարդայնությունը և դեպրեսիան: Այն բարձրացնում է իմունիտետը և նպաստում հիվանդությունից հետո օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը:

Զգուշացում: Հղի կանանց և երիկամներով հիվանդներին հակացուցված է եղևնու արոմաթերապիան:

Կոճապղպեղ

Վերջին ժամանակներս  կոճապղպեղի օգտագործումը շատ արդիական է դարձել: Այն վերացնում է հոգնածությունը, ապատիան, թմրածությունը, խթանում է հմայքը և հաղորդակցական հմտությունները: Կանխում է գրիպը և այլ ինֆեկցիոն հիվանդությունները: Իմբիրի հոտը հիվանդություններից և վիրահատություններից հետո նպաստում է օրգանիզմի արագ վերականգնմանը:

Գիհի (Можжевельник)

Գիհու հոտը օգտագործում են շինությունների ախտահանման համար, ինչպես նաև ինգալյացիայի միջոցով մրսածության հիվանդություններից ազատվելու համար:

Անանուխ

Շատ-շատերին անանուխի հոտը սիրելի է դարձել: Անանուխը ոչ միայն վերացնում է բերանի տհաճ հոտը, այլև իր հատկություններով օգտագործվում է արոմաթերապիայի մեջ:  Անանուխի հոտը վերացնում է գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և արդյունավետ է վեստիբյուլար ապարատի խախտումների դեպքում:

Վարդ

hoter (1)

Վարդի հոտը օգտագործվում է աշխատունակությունը բարձրացնելու և նևրոզների դեմ պայքարելու համար: Եթե կարևոր որոշում պիտի կայացնեք, ապա դիմեք վարդի հոտին: Խոլերիկներին  խորհուրդ է տրվում գրասեղանին ունենալ վարդի փունջ:

Քաղցր հոտեր. շոկոլադ

Շոկոլադի համն ու հոտը նպաստում են էնդորֆինների՝ երջանկության հորմոնների ձևավորմանը: Այս հորմոնները ապահովում են բարձր տրամադրությունը և օգնում են մեղմելու ցավը:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս