Բաժիններ՝

Արդյո՞ք պետք է հեռացնել նշագեղձերը

Հաճախ ե՞ք հիվանդանում անգինայով: Իմացեք, թե արդյոք պե՞տք է հեռացնել նշագեղձերը, որպեսզի անգինայից խուսափեք:

Կոկորդում չորություն և ցավ, մինչև 38 աստիճան ջերմություն. այս ամենը անգինայի նախանշաններն են: «Անգինա» լատիներեն թարգմանաբար նշանակում է «խեղդում», «ճնշում»: Հենց այդպիսի տհաճ զգացողություններ են առաջանում կոկորդում, երբ մենք հիվանդանում ենք անգինայով: Սա վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ բորբոքվում են քիմքային նշագեղձերը, քիմքային լեզվակը և փափուկ քիմքը: Հիվանդությունը առաջացնում են տարբեր մանրէները, բայց ամենից հաճախ դրանք ստրեպտոկոկներն են: Երբեմն անգինա առաջացնում են բերանի խոռոչում գտնվող մանրէնենեը: Որպեսզի անվտանգ միկրոֆլորան դառնա ախտածին, այդ ամենին կարող է խթան հանդիսանալ  գերմրսածությունը: Այդ հիվանդությունը ձեռք բերելու համար երբեմն բավական է պաղպաղակ ուտել: Անգինայի զարգացմանը կարող է նպաստել նաև փոշին, ծխախոտի հոտը և ալկոհոլի օգտագործումը: Այս ամենը բացասաբար է ազդում զգայուն նշագեղձերի վրա և նպաստում նրանց բորբոքմանը: Մարդկանց մեծամասնությունը անգինայով  հիվանդանում են տարին մի քանի անգամ: Բայց մեզանից ոմանք շատ են հակված այս հիվանդությամբ հիվանդանալուն: Այդ դեպքում հիվանդությունը կարող է խրոնիկ բնույթ կրել: Դա ոչ միայն տհաճ է, այլև վտանգավոր, որովհետև անգինան վտանգավոր է իր բարդություններով:

Այն կարող է հոդացավի զարգացման պատճառ դառնալ, առաջ բերել երիկամների հիվանդություն և նյարդային համակարգի խանգարում: Ինչպե՞ս կարող ենք մենք պաշտպանվել և խուսափել անգինայի նկատմամբ հակված լինելուց: Կար ժամանակ, երբ  կարծում էին, որ լավագույն միջոցը նշագեղձերի հեռացումն է: Բայց հետագայում պարզվեց, որ նշագեղձերը մարդու օրգանիզմում կարևոր դեր են խաղում և դրանց հեռացումը այնքան էլ անվտանգ չէ:

Ինչո՞ւ են պետք նշագեղձերը:

Կարդացեք նաև

Նշագեղձերը կամ գլանները կուտակված ավշային հյուսվածքներ են, որոնք ձևավորում են կոկորդում ըմպան, այսպես կոչված, ավշային օղակներ: Նշագեղձերին կարելի է համարել օրգանիզմի պաշտպանիչ  անջրպետներ, քանի որ նրանք մեծ դեր են խաղում բջջային և հորմոնային իմունիտետի ձևավորման գործնթացին: Ախտածին մանրէների մեծամասնությունը մեր օրգանիզմում հայտնվելով օդի միջոցով նստում են նշագեղձերի վրա: Նշագեղձերը արտադրում են նաև հատուկ բջիջներ լիմֆոցիտներ, որոնց օգնությամբ կարգավորվում է իմունային համակարգը:

Նշագեղձերը պետք է պահպանել և բուժել, եթե դրանք չեն  թունավորում մեր ամբողջ օրգանիզմը: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում անհրաժեշտ է նշագեղձերի հեռացումը:

Ե՞րբ է անհրաժեշտ նշագեղձերը հեռացնել

Ահա այն դեպքերը, որոնց արդյունքում  կարելի է հեռացնել նշագեղձերը:

  • Չափից շատ անգինայով հիվանդանալը՝ ավելի քան տարին 4անգամ
  • Խրոնիկական տոնզիլիտը, որը զարգացել է մշտական անգինայի ֆոնի վրա
  • Հաճախակի թարախակույտերի զարգացումը անգինայի ֆոնի վրա
  • Նշագեղձերը շատ մեծ են և դժվարեցնում են շնչառությունը
  • Պահպանողական բժշկության անարդյունավետությունը
  • Ներքին օրգաններում բարդությունների ի հայտ գալը՝ սրտի, երիկամների, հոդերի շրջանում
  • Իմունիտետի կտրուկ թուլությունը կարող է նաև նշագեղձերի հեռացման պատճառ դառնալ:

«Որոշում կայացնելիս պետք է նախևառաջ կշռադատել, քանի որ ըմպանային նշագեղձերը կարևոր օրգան են համարվում իմունոհենենզի (иммуногенензе) իրականացման ժամանակ: Տոնզիլլէկտոմիի բացարձակ քննադատությունը համարվում է բարդացումը համակարգի ախտահարման տեսքով կամ օրգանները ագրեսիայի աուտոիմունային մեխանիզմով:

Տոնզիլլոտոմիա և տոնզիլլէկտոմիա

Նշագեղձերի վիրահատությունը լինում է 2 տեսակի՝տոնզիլլոտոմիա և տոնզիլլէկտոմիա:

  • Տոնզիլլոտոմիա. Քիմային նշագեղձերի մասնակի հեռացում: Այս վիրահատությունը տեղի է ունենում արտահայտված նշագեղձերի գերաճման ժամանակ կամ այն դեպքում, երբ կա նշագեղձերի ամբողջական հեռացման հակացուցում:
  • Տոնզիլլէկտոմիա. Հեռացվում են ամբողջ քիմային նշագեղձերը՝ դեղապատիճի (капсула) հետ միացնող հյուսվածքի հետ միասին: Կիրառվում է խրոնիկական տոնզիլիտի և տարբեր բարդությունների դեպքում: Եթե նշագեղձերի հեռացման անհրաժեշտությունը ամեն դեպքում կա, բժիշկը որոշում է, թե կոնկրետ ինչ վիրահատություն պետք է կատարի:

Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ: Վիրահատությունից հետո առաջին 2 օրը սահմանվում է անկողնային ռեժիմ: Հետո 3-6 օրերի ընթացքում՝ խնամքի ռեժիմ: Անհրաժեշտ է նաև ճիշտ սննդակարգ: Ֆիզիկական ծանրաբեռնվածություն թույլատրվում է ոչ շուտ, քան վիրահատությունից 14-15 օր հետո:

Վիրահատության հակացուցումները

Եթե սուր ֆարինգիտը (կոկորդում ցավ) առաջ է եկել վարակիչ հիվանդության պատճառով, անհրաժեշտ է տնային ռեժիմ, տեղային հականեխիչ միջոցներ, ցավազրկողներ: Վարակիչ ինֆեկցիայի ժամանակ հակամանրէների ներքին ընդունումը կարագացնի առողջանալը:

Գոյություն ունեն վիրահատական միջամտության միջոցով նշագեղձերի հեռացման հակացուցումներ նաև հետևյալ դեպքերում.

  • Արյան վատ շրջանառությունը
  • Ստենոկարդիան (կրծքահեղձուկը) և տախիկարդիան (սրտի արագ գործունեությունը)
  • Շաքարային դիաբետը
  • հիպերտոնիայի բարդ ձևերը
  • տուբերկուլյոզը՝ բարդ ձևով
  • սուր վարակիչ հիվանդությունը
  • հղիության եռամսյակը

Որպեսզի անգինա չլինի

Նշագեղձերը մեր օրգանիզմի կարևոր օրգաններն են, դրա համար պետք է աշխատել դրանք պահել: Նշագեղձերը մասնակցում են իմունիտետի ձևավորմանը: Բայց դրա հետ մեկտեղ՝ ցածր իմունիտետը առաջ է բերում նշագեղձերի որոշ հիվանդություններ: Այդ իսկ պատճառով, որպեսզի պահպանենք նշագեղձերը, պետք է հոգանք մեր իմունիտետի մասին: Որպեսզի քչացնենք անգինայի առաջացման հավանականությունը պետք է.

  • Անցկացնել կոփման միջոցառումներ
  • Ավելացնել ֆիզիկական ակտիվությունը
  • Ծխախոտից հրաժարվել
  • Չչարաշահել խմիչքը
  • Ստանալ բավարար քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ:

Պահպանեք նշագեղձերը և նրանք կօգնեն ձեզ պաշտպանելու օրգանիզմը շատ վարակներից:

Մի մոռացեք, որ առողջ կենսակերպը օգնում է կանխարգելել շատ հիվանդություններ և պաշտպանել օրգանիզմի առողջությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս