
Գերմանիայի կառավարությունը բացառել է բունդեսվերի ակտիվ մասնակցությունը Սիրիայի դեմ ռազմական գործողությանը

Գերմանական Stuttgarter Zeitung թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը բացառում է բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) ակտիվ մասնակցությունը Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման հարցերով նախարար Դիրկ Նիբելը:
Նա ընդգծել է, որ գերմանական զինվորական ստորաբաժանումները չեն հայտնվելու Սիրիայում: Նիբելը հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարությունը մշտապես հայտարարել է, որ ռազմական հարված չի իրականացվի առանց միջազգային մանդատի:
Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ Սիրիայի բնակչության դեմ քիմիական զենք կիրառելը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ինչն իր հերթին կարող է օրինականացնել ռազմական արձագանքը: