
Իրանի խորհրդարանական պատվիրակությունն օգոստոսի 31-ին մեկնելու է Դամասկոս

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի պաշտոնական պատվիրակությունը մտադիր է օգոստոսի 31-ին պաշտոնական այցով մեկնել Իրան: Պատվիրակությունը գլխավորելու է Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին:
Հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այցի նպատակը Սիրիայի ժողովրդի հետ Իրանի խորհրդարանի ու ժողովրդի համերաշխությունն ի ցույց դնելն է: Նա հավելել է, որ պատվիրակության առաջադրանքների թվում է նաև Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի հետազոտումը՝ կապված Արևմուտքի սպառնալիքի հետ: