Բաժիններ՝

Իսրայելում հայտարարվել է ռեզերվիստների մասնակի զորահավաք՝ կապված Սիրիայի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունն օգոստոսի 28-ին որոշում է ընդունել հայտարարել գործող զորքերում ռեզերվիստների մասնակի զորահավաք: Չի հաղորդվում զինծառայության կանչված ռեզերվիստների ստույգ քանակը:

Հայտնի է միայն, որ նրանք առաջին հերթին ուժեղացնելու են Սիրիայի հետ սահմանին (երկրի հյուսիսում) տեղակայված ստորաբաժանումների անձնակազմը: Դրանից ժամեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Իսրայելը երկրի հյուսիսում ծավալում է ՀՕՊ-ի ու ՀՀՊ-ի հավելյալ համալիրներ:

Իսրայելի ղեկավարության այս բոլոր գործողությունները հանդիսանում են հարևան Սիրիայում իրավիճակի սրման արձագանքը: Արևմուտքը պատրաստվում է օդային հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող օբյեկտներին՝ որպես այդ երկրում քիմիական զենք կիրառելու համար պատիժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031