
Իսրայելի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին անցնում են ՀՕՊ-ի ու ՀՀՊ-ի էշելոնացված համակարգի ծավալմանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի զինված ուժերը ձեռնամուխ են եղել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) էշելոնացված (բազմաստիճան) համակարգի ծավալմանը: Այս մասին հայտնել է տեղի բանակային ռադիոն:
Ինտեգրված համակարգում գործարկվելու են Patriot (մեծ հեռահարության), Arrow (միջին հեռահարության) և «Երկաթե գմբեթ» (նախատեսված ոչ մեծ, չղեկավարվող հրթիռներ և ականանետային արկեր որսալու համար) ՀՕՊ-ի ու ՀՀՊ-ի (հակահրթիռային պաշտպանություն) համալիրներ:
Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ չի հաղորդվել այդ համալիրների ծավալման ճշգրիտ վայրերը, ինչպես նաև դրանց թվաքանակը: Սակայն ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Սիրիայի հետ սահմանին ՀՕՊ-ի ուժեղացման մասին, ուր վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակը:
Սրանից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի միջամտում Սիրիայում քաղաքացիական պատերազմին, սակայն կոշտ պատասխան կտա այդ երկրից հարձակման յուրաքանչյուր փորձին: