Բաժիններ՝

Իրաքի բանակը բերվել է մարտական բարձր պատրաստության՝ կապված Սիրիայի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրաքում մարտական բարձր պատրաստության են բերվել անվտանգության ուժերը: Դա կապված է Սիրիայի վրա Արևմուտքի հնարավոր ռազմական գործողության հետ: Այս մասին հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարը:

Սրանից առաջ ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի դեմ ռազմական հարձակումը կարող է մեկնարկել արդեն իսկ վաղը: Բացի այդ, նշվել էր, որ այդ ռազմական գործողությունը տևելու է առավելագույնը երեք օր:

Սրանից առաջ իրաքյան կողմը հայտարարել էր, որ երկրի տարածքը չի տրամադրվի Սիրիային հարվածներ հասցնելուն՝ ընդգծելով, որ երկրի Սահմանադրությունն արգելում է երկրի տարածքը տրամադրել՝ հարևան երկրների վրա հարձակվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031