
Իրաքն իր տարածքը չի տրամադրի Սիրիային հարվածներ հասցնելու համար

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետի մամլո քարտուղար Ալի Մուսավին հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը հանդես է գալիս երկրի տարածքի ու օդային տիրույթի օգտագործմամբ Սիրիային հարվածներ հասցնելու դեմ.
«Իրաքը մշտապես դեմ է եղել, և դեռևս դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը, քանի որ արտաքին միջամտությունը կհանգեցնի միայն Սիրիայում ճգնաժամի խորացմանը: Իրաքի Սահմանադրությունը չի թույլատրում երկրի տարածքն օգտագործել հարևան երկրների վրա հարձակվելու համար»: