Բաժիններ՝

Արտասահմանում մեքենա վարել պատրաստվող հայերի համար. ինչպես են մեքենա վարում տարբեր երկրներում (լուսանկարներ)

Ժողովուրդների միջև տարբերությունները արտահայտվում են ոչ միայն լեզվի կամ մշակույթի միջոցով, այլև ճանապարհային երթևեկության մեջ։ Auto.mail.ru-ն ներկայացրել է հենց այդ տարբերությունները՝ տարբեր երկրներում մեքենա վարելու առանձնահատկությունները։ Եզրակացությունները կառուցվել են հրատարակչության սեփական թղթակիցներից, ականատեսներից և փորձագետներից ստացված տվյալների հիման վրա։ 168.am-ը թարգմանաբար ներկայացնում է այդ նյութը։ Հուսով ենք, տեղեկատվությունը օգտակար կլինի այն վարորդներին, ովքեր ցանկություն ունեն ղեկին նստել Հայաստանի սահմաններից դուրս։

 

Եգիպտոս։ Վարորդները բացահայտ արհամարհում են ճանապարհային երթևեկության կանոններն ու անվտանգության միջոցները, ինչի պատճառով վթարները շատ են։ Անհրաժեշտ է մշտապես ուշադիր նայել դորսբոլորն ու հայելիներին, անգամ եթե առավելություն ունեք ճանապարհին։ Երթևեկում են հիմնականում հնամաշ ավտոմեքենաներով և… ուղտերով։

001-Egypt

Ավստրիա։ Դանդաղաշարժ և համբերատար վարորդներ, որոնք ամեն ինչ անում են՝ ըստ կանոնների, և դժվար թե գնահատեն, եթե առավելություն ունենալով՝ զիջեք ճանապարհը։ Աջից վազանցը բացառվում է։ Կոպիտ խախտում նկատելու դեպքում կարող են զանգահարել ոստիկանություն։ Նախընտրում են  Mercedes-Benz, Audi, BMW ավտոմեքենաները։

002-austria

Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա։ Էմոցիոնալ, սակայն ոչ ագրեսիվ վարորդներ։ Սիրում են «նստել պոչին», թարթել հեռահար լուսարձակները, գերազանցել արագությունը, սակայն այդ ամենը՝ առանց արտահայտված ագրեսիայի։ Օրինակ, Սիցիլիայում երթևեկելու համար հարկավոր է գոնե ինչ-որ չափով հանդուգն լինել, այլապես հնարավոր է շատ երկար ժամանակ ծախսեք՝ խառը նշաններով հագեցած խաչմերուկն անցնելու համար։ Մոտոցիկլետ և սկուտեր վարողները իրենց զգում են ճանապարհի տեր և երբեմն իրենց բավականին լկտի են պահում։ Ճանապարհային նշանների և ցուցիչների գերհագեցածությունը կարող է շփոթության մատնել անգամ փորձառու վարորդներին։ Նախընտրում են երթեևեկել հետևյալ ավտոմեքենաներով՝ Alfa Romeo, Fiat 500, Seat։

003-Spain

Անգլիա։ Երթևեկությունը կարելի է բնութագրել հանդուգն բառով, որը երբեմն վերածվում է լկտիության։ Միգրանտները բավական շատ են, իսկ ձախակողմյան երթևեկության պատճառով ճանապարհներին երբեմն քաոս է տիրում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ անգլիացի վարորդները ընդգծված հարգանք ունեն ոստիկանների նկատմամբ։ Անգլիայում հասարակական տրանսպորտի համակարգը շատ լավ է զարգացած, և սեփական ավտոմեքենան համարվում է շքեղություն։ Բավականին տարածված է Ford Fiesta-ն և լյուքս դասի մեքենաները՝ Jaguar, Aston Martin, Bentley, Rolls-Royce։

004-England

Մարոկկո։ Վարելու մշակույթի իսպառ բացակայություն։ Մեքենաների քանակը քիչ է, ավտոպարկը՝ հնացած։ Մեկ մեքենայի մեջ խցկվում են 5-6 հոգի։ Տեղաշարժման արագությունը 2 անգամ ցածր է թույլատրվածից (օրինակ՝ թույլատրված է 80կմ/ժ, երթևեկում են 40կմ/ժ արագությամբ)։ Վարորդները գրեթե ունակ չեն կանխատեսել իրավիճակը ճանապարհներին, չեն միացնում թաթիչները։ Նախընտրում են երթևեկել Mercedes 124, Dacia Logan ատոմեքենաներով։

005-Marokko

Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա։ Կարգապահ վարորդներ, որոնք պատրաստ են օգնել միմյանց։ Արագության սահմանափակումը շատ խիստ է. պատժվում է ցանկացած խախտում։ Ձմռանը պարտադիր անհրաժեշտ է օգտագործել ձմեռային անվադողեր։ Ֆինները դասվում են աշխարհի լավագույն վարորդների շարքին։ Երթևեկում են Volvo, Saab ավտոմեքենաներով։

006-Finn

Թաիլանդ։ Չափազանց հանգիստ, հարգալից և կանխատեսելի վարորդներ։ Գլխավոր վտանգը մոտոցիկլետների և սկուտերների անվանական մեծ քանակությունն է։ Դրանց վարորդները հիանալի տիրապետում են տեխնիկային, սակայն ավորդ զգուշությունը չի խանգարի։ Ամեն դեպքում, առանց լուրջ անհրաժեշտության Բանգկոկում չաժե ղեկին նստել։ Լուրջ վտանգներ ճանապարհներին չկան, սակայն երթևեկությունը խաոսային է և շատ խիտ։ Նախընտրում են երթևեկել սկուտերներով և ցանկացած մակնիշի պիկապներով։

007-Thai

Ճապոնիա։ Բացառիկ հարգալից և գրագետ վարորդներ։ Զբոսաշրիկի համար հիմնական խնդիրը կարող է լինել նավիգացիոն համակարգը, քանի որ ոչ բոլոր ցուցիչներն են թարգմանված անգլերեն։ Ճապոնացիները նախընտրում են հիմնականում  Toyota, Nissan, Honda մակնիշի փոքր ավտոմեքենաներ։

008-Japan

Գերմանիա։ Արագություն սիրող վարորդներ, որոնք տանել չեն կարողանում վարորդական անգրագիտությունը և դանդաղկոտությունը ղեկին։ Եթե շարժվում եք նրանց տեմպին համահունչ և սխալներ չեք անում, ապա ավելի լավ հարևանների մեքենաների հոսքի առումով դժվար է գտնել։ Երբ ցանկանում են շարքից շարք տեղափոխվել, չեն սպասում. միացնում են  թարթիչն ու 3-5 վայրկյան հետո վերադասավորվում։ Գերմանացի վարորդների գլխավոր թշնամին թաքուն դիտարկման ոստիկանական մեքենան է։ Ի հեճուկս տարածված կարծրատիպերի՝ գերմանացի վարորդները նույնպես խախտումներ են անում, պարզապես այդ մասին չեն սիրում խոսել։ Երթևեկում են Volkswagen, Mercedes-Benz, BMW, Audi ավտոմեքենաներով։

009-Germany

Ֆրանսիա։ Սովորական եվրոպացի վարորդներ, որոնք երբեմն թեթև խախտումներ են անում և գերազանցում արագությունը։ Խիտ բնակեցված քաղաքներում սովորական է համարվում, այսպես կոչված, կոնտակտային կայանում (երբ մեքենաները դիպյում են միմյանց)։ Ֆրանսիացիները սիրում են ճաշին գինի խմել և նստել ղեկին։ Բավականին հանդուգն են մոտոցիկլիստները։ Երթևեկում են Renault, Citroen, Peugeot մեքենաներով։

010-France

ԱՄՆ։ Կարգապահ վարորդներ, որոնք կարող են փոքր-ինչ ցրված լինել՝ մեծ հեռավորությունների և լայն փողոցների պատճառով։ Հատուկ ուշադրության են արժանի կին վարորդները՝ մեծ մեքենաների ղեկին. նրանցից հարկավոր է զգուշանալ։ Արագությունը գերազանցել խորհուրդ չի տրվում, հսկողությունը խիստ է։ Ամերիկյան սկզբունքներից մեկն է՝ առանց մեքենայի դու ոչինչ ես։ Դրա համար էլ ենթակառուցվածքն ամբողջությամբ հարմարեցված է ավտոմեքենաներին։ Հասարակական տրանսպորտը զարգացած է միայն խոշոր քաղաքներում (օրինակ՝ Նյու Յորքում)։ Մյուս վայրերում առանց մեքենայի միգուցե հնարավոր չլինի տանից հասնել մթերային խանութ։ Հենց այդ պատճառով ԱՄՆ-ում վարորդական իրավունք տրամադրում են 16 տարեկանից, իսկ որոշ նահանգներում (օրինակ՝ Դակոտայում)՝ 14 տարեկանից։ Սիրում են երթևեկել մեծ ամենագնացներով և պիկապներով։

011-USA

Ռուսաստան։ Հանդգնություն և լկտիություն ճանապարհներին։ Վարորդները հաճախ են արհամարհում ճանապարհային երթևեկության կանոնները։ Վթարները շատ են։ Ղեկին նստած մարդիկ նյարդային են և չարացած։ Իրավիճակը բարելավվում է, սակայն խատ դանդաղ տեմպով։ Փոխադրամիջոցներից տարածված է Lada-ն։

012-Russia

Թուրքիա։ Նման է Ռուսաստանին. վարորդները սիրում են ազդանշան տալ, թարթել հեռահար լուսարձակներն ու գերազանցել արագությունը։ Թեպետ՝ եթե Մոսկվայում մեքենա վարել Ձեզ մոտ ստացվում է, ապա Թուրքիայում դժվարություններ չեք ունենա։ Հետիոտները վարորդներից ետ չեն մնում։ Նրանք նույնպես բանի տեղ չեն դնում երթևեկության կանոնները, երեխաներին առաջ են թողնում և փողոցն անցնում չթույլատրված հատվածով։ Բավականին տարածված են  Tofas Sahin մակնիշի մեքենաները։

013-Turk

Հնդկաստան։ Առանց չափազանցության՝ քաոսային երթևեկություն։ Վարորդների մեծ մասն ունակ չէ ադեկվատ գնահատել իրավիճակը և տրամաբանական վարքագիծ դրսևորել ճանապարհին։ Ճանապարհային նշանները բանի տեղ դնող չկա։ Փոխարենը՝ մեծ ուշադրություն են դարձնում սեփական մեքենաների գունավորմանը։ Հետիոտները կարող են վազելով փողոցն անցնել որտեղից պատահի (ընդ որում, նրանց մեջ բավական հաճախ են հանդիպում թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող մարդիկ)։ Ճանապարհներին պետք է զգուշանալ կովերից։ Նախընտրում ենTata, Indostan մեքենաները։

014-India

Չինաստան: Վարորդները բարյացակամ են, սակայն կարող են չմտածված մանևրներ կատարել։ Անտեսում են ճանապարհային նշաններն ու լուսաֆորները։ Ամեն ինչի համար ձեռքը դնում են ազդանշանին։ Կյանքի գրեթե արժեք չունի. հետիոտներին չեն զիջում անգամ հետիոտնային անցման վրա։ Երթևեկում են սկուտերներով, Չինաստանում հավաքված հին Volkswagen-ներով և սեփական արտադրության անհասկանալի մակնիշի մեքենաներով։

015-China

Լեհաստան։ Վազանց կատարում են շատ անփույթ ձևով՝ հատելով անգամ կրկնակի հոծ գիծը։ Ճանապարհներին խոչընդոտներ են առաջացնում բեռնատարները։ Ի տարբերություն եվրոպական այլ երկրների՝ ոստիկանները կարող են կաշառք վերցնել։ Դարան մտած ոստիկանը Լեհաստանում սովորական երևույթ է։ Երթեևեւում են Opel-ներով և հին Volkswagen-ներով։

016-Poland

Բելառուս։ Շատ քաղաքակիրթ և օրինապահ վարորդներ են, նաև՝ շատ բարյացակամ։ Ճանապարհները լավն են և մաքուր։ Ավտոտեսչության աշխատակիցները կաշառք գրեթե չեն վերցնում, սակայն հաճախ պահանջում են տուգանքը վճարել տեղում։ Երթևեկում են հիմնականում Volkswagen Passat B3, Audi 80 մեքենաներով։

017-belarus

Վրաստան։ Ագրեսիվ և արագընթաց երթևեկություն։ Գլխավոր կանոնը հետևյալն է՝ ով շուտ արթնացավ, նրան էլ բաժին կհասնեն հողաթափերը։ Ճանապարհային երթևեկության նշանները անտեսվում են։ Վրաստանում տարածված են հին Mercedes-Benz 124 մակնիշի մեքենաները։

018-Georgia

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս