
Ռուստամ Իբրահիմբեկովն օգնություն է խնդրել ժողովրդից

Ադրբեջանական Yeni Musavat թերթին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը, ում թեկնածությունն այսօր հրաժարվել է գրանցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, օգնություն է խնդրել ժողովրդից:
Իբրահիմբեկովը յուրաքանչյուր քաղաքացուց խնդրել է 1 մանաթ (1 մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի). «Եթե ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ, ապա թող յուրաքանչյուրը ԺՈՒԱԽ-ի հաշվին փոխանցի 1 մանաթ:
Եթե թեկուզ 1 միլիոն մարդ ԺՈՒԱԽ-ի հաշվին փոխանցի մեկական մանաթ, ապա դա կնշանակի, որ բնակչության 25 տոկոսը ոչ է ասում այս իշխանություններին»: