 
                        Դուբայում երիտասարդն ամուսնական առաջարկ կատարելիս կիթառով հարված է ստացել գլխին (տեսանյութ)
 
                                    Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ You Tube վիդեոհոսթինգում սկսել է մեծ հանրաճանաչություն վայելել մի տեսանյութ, որում երիտասարդը կիթառի հարված է ստանում գլխին այն պահին, երբ Դուբայի առևտրի կենտրոններից մեկում առաջարկություն է անում իր ընտրյալին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդ ինդուսն ու նրա ընկերուհին շրջում փողոցային երաժիշտների խմբի մերձակայքում, իսկ երբ նրանք սկսում են նվագել, երիտասարդը ձեռքն է վերցնում բարձրախոսը և սկսում է սեր խոստովանել աղջկան: Ապա նա սկսում է բանաստեղծություններ կարդալ, ծնկի է իջնում աղջկա առջև և խնդրում է ամուսնանալ իր հետ:
Այդ ժամանակ աղջիկն իր ձեռքն է վերցնում փոքրիկ կիթառը և հարվածում է երիտասարդի գլխին՝ «նոկաուտի» ենթարկելով նրան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        