Իրանում երիտասարդության մոտ 85 տոկոսը կողմ է ժամանակավոր ամուսնություններին
Իրանական Shargh թերթի փոխանցմամբ՝ 18-29 տարեկան իրանցիների մոտ 84.5 տոկոսը հանդես է գալիս ժամանակավոր ամուսնությունների օգտին: Այս մասին նշված է Իրանի սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարության իրականացրած հետազոտությունում:
Այն անցկացվել է Իրանի 14 քաղաքներում՝ 3000 երիտասարդի շրջանում: Հետազոտության համաձայն, երիտասարդների մոտ 62.9 տոկոսը փորձում է խուսափել ժամանակավոր ամուսնությունից՝ վախենալով վատ հեղինակությունից: Բացի այդ, նշվում է, որ վերջին տարիներին Իրանում աճել է իրանցիներին ժամանակավոր ամուսնություն կնքելու ծառայություն առաջարկող ինտերնետային կայքերի քանակը:
Դրա հետ կապված՝ Իրանի կիբեր ոստիկանությունը պայքարելու է ժամանակավոր ամուսնություններ առաջարկող անլեգալ կայքերի դեմ, իսկ օրինական իրավական կենտրոնների մասին տեղեկատվությունը տեղակայվելու է Իրանի սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարության պորտալում:
Իրանում ժամանակավոր ամուսնություններ կարող են գրանցվել այն դեպքում, եթե տղամարդը չունի բավականաչափ ֆինանսական պաշարներ: Այդ ամուսնությունը հետագայում կարող է շարունակվել կամ խզվել՝ կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում: