
Կաթողիկոսի եղբոր սուպերմարկետում արդեն ՀԴՄ կտրոն են տրամադրում

Մոտ երկու շաբաթ առաջ 168.am կայքն անդրադարձել էր Էջմիածնում գործող` № 1 սուպերմարկետին, որտեղ արդեն երկու տարի է՝ ՀԴՄ կտրոն չէին տրամադրում: Սուպերմարկետը, որ միակն է Էջմիածնում և քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա է գտնվում, ինչպես արդեն նշել էինք, պատկանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը` Ոսկեհատ համայնքի ղեկավար Գեւորգ Ներսիսյանին, աշխատացնում է Գ. Ներսիսյանի եղբայրը: Մեր հրապարակումից մի քանի օր անց տեղեկացանք, որ սուպերմարկետում արդեն տրամադրում են ՀԴՄ կտրոններ: Սուպերմարկետի աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ «առաջ էլ էին տալիս, բայց բոլոր նրանց, ովքեր պահանջում էին, այժմ իրենց հանձնարարված է ՀԴՄ կտրոն տրամադրել բոլոր հաճախորդներին, անկախ նրանից կպահանջե՞ն, թե՞ ոչ»:
Հույս ունենանք, որ այս գործելաոճը ժամանակավոր բնույթ չի կրի:
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ