Բաժիններ՝

Արգիշտի Կիվիրյանը նորից հիվանդանոցում է

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հաղորդում են ներկայացրել ոստիկանություն ոստիկանական մեքենայում Կիվիրյանին ծեծի ենթարկելու փաստով: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին օգոստոսի 24-ին ակցիայի վայրից ծեծելով տեղափոխել էին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր բաժանմունք:

Այսօր նրա փաստաբան Լուսինե Սահակյանը ԳԱԼԱ-ին փոխանցել է մանրամասներ նրա առողջական վիճակից ևառաջիկա անելիքներից:

«Կիվիրյանը հիմա հիվանդանոցում է, հետազոտությունների է ենթարկվում, հետազոտությունների ավարտից հետո բժիշկները եզրակացություն կտան՝ ինչ վիճակում է նա: Իսկ իրավական առումով ասեմ, որ մենք հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ոստիկանություն, այսօր էլ ներկայացնելու ենք ՀՔԾ»:

Փաստաբանները տեղեկացնում ենք նաև, որ օգոստոսի 24-ի ուշ գիշերը Արգիշտի Կիվիրյանը հիվանդանոցից տուն էր գնացել՝ թեև բժիշկները նրան խորհուրդ են տվել մնալ հիվանդանոցում, սակայն ծեծի հետևանքով գլխուղեղի ցնցում ստացած Ա.Կիվիրյանը հայտնել էր բժիշկներին, որ իրեն ավելի հանգիստ կզգա տանը: Սակայն այսօր նրան դարձյալ տեղափոխել են հիվանդանոց: Որքան ժամանակ կմնա քաղաքացիականն ակտիվիստը հիվանդանոցում` կախված է բժիշկների հետազոտությունների արդյունքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031