Ռուբեն Հակոբյանը լիովին համաձայն է ԿԳ երիտասարդ նախարար Արմեն Աշոտյանի հետ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր ջում գրել է.
«Լիովին համաձայն եմ ԿԳ երիտասարդ նախարար Ա.Աշոտյանի` ուսանողներին ուղղված կոչին` «Թույլ մի տվեք, որ ձեր միջոցով որոշ քաղաքական ուժեր ռեկարնացիա ապրեն: Երիտասարդ արյունը չի կարող վերակենդանացնել քաղաքական դիակների»: Առավել եև, որ դա անհնար է, քանզի այդ քաղաքական դիակների էքսգումացիայից պարզվել է, որ դրանք երկար տարիներ տառապել են Ազգային բյուջեն լափելով, համակարգային կոռուպցիայով, ստվերային ահռելի տնտեսությամբ, անխտիր բոլոր ընտրությունները մինչև 225 տոկոս կեղծելով, հայրենիքից իր քաղաքացուն արտագաղթել պարտադրելով, միջազգային տարբեր ԶԱԳՍ-երում միաժամանակ Ռուսաստանին ու եվրո-ամերիկաներին պարբերաբար ռազմավարական ամուսնության երդումներ տալով և բժշկությանն առայժմ անհայտ բազում այլ հիվանդություններով»: