Թուրքիան պատրաստ է միանալ հակասիրիական դաշինքին. Ահմեթ Դավութօղլու
Haber Türk-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից արված բարձր մակարդակի հայտարարությունը վկայում են, որ այդ երեք երկրների առաջնորդները շաբաթվա վերջին պայմանավորվել են Սիրիայում ռազմական միջամտություն ցուցաբերելու շուրջ: Այդ միջամտության շրջանակներում շրջանառվում է նաև օդային գործողություն իրականացնելը:
Դրա հետ կապված՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան միանալու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ յուրաքանչյուր դաշինքին՝ անգամ եթե չստացվի ռազմական միջամտության հարցում ՄԱԿ ԱԽ-ի պաշտոնական որոշումը.
«Ներկայումս 36-37 երկիր քննարկում է այդ այլընտրանքները: Եթե այդ քննարկումների գործընթացում ձևավորվի հակասիրական դաշինք, ապա Թուրքիան տեղ կզբաղեցնի դրանում»:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը չի բացառել, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ կարող են սկսվել անգամ ՄԱԿ ԱԽ-ի միասնական համաձայնությունը չստանալու դեպքում: Չի բացառվում, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունները կարող են սկսվել 48 ժամվա ընթացքում: