Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիայի մոտ է ուղարկել ավիակրային երկու հարվածային խմբավորում

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է ամեն րոպե ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ: Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ է միայն, որ համապատասխան հրամանն արձակի Սպիտակ տունը:

Պենտագոնը ներկայումս վերլուծում է այդ քայլի բոլոր գործոններն ու հետևանքները: Չնայած դրան՝ ԱՄՆ-ն արդեն իսկ ընդլայնում է Մերձավոր Արևելքում իր խմբավորումը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվության ստացման հետ:

Այդ տեղեկատվության ստացվելուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ուժային բոլոր կառույցների ղեկավարները: Օբաման նրանց խնդրել է նախապատրաստել գործելու բոլոր տարբերակները:

Դրա հետ մեկտեղ Պենտագոնը սկսել է ընդլայնել Սիրիայի մոտ իր ներկայությունը: Հայտնի է, որ Mahan էսկադրոնային ականակիրը, որն ավարտել էր իր մարտական ծառայությունը և պետք է վերադառնար բազա, շարունակում է մնալ տարածաշրջանում:

Բացի այդ, Մերձավոր Արևելք է ուղարկվել Harry Truman ավիակիրը, որին ուղեկցում են երկու հրթիռակիր հածանավ և երկու էսկադրոնային ականակիր: Ընդ որում, ներկայումս արդեն իսկ այնտեղ է գտնվում Nimitz ավիակրի գլխավորած հարվածային խումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս