
Լիխտենշտեյնը վարձակալության է տրվում

Հիմա բավականին հեշտ է մի ողջ կղզի, ամրոց եւ անգամ երկիր վարձակալելը: Luxlux.net-ը տեղեկացնում է, որ, օրինակ, Ավստրիայում հնարավոր է վարձակալել առաջարկվող վեց գյուղերից յուրաքանչյուրը, որոնք օրական կարժենան մոտ 60 հազար դոլար:
Մի փոքր ավելի թանկ կնստի Լիխտենշտեյնի իշխանության ողջ տարածքը: Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկը, որի տարածքն ընդամենը 160,4 քառ կմ է, տրվում է վարձակալության օրական ընդամենը 70 հազար դոլարով:
Ընդ որում, նոր տերը իրավունք ունի իր «կառավարման» շրջանում անվանափոխել փողոցներն ու հրապարակները եւ անգամ սեփական արժույթն ունենալ կամ քաղաքը սեփական ընկերության գովազդներով զարդարել: Սակայն այդ ամենն ավարտվում է նրա «կառավարման հետ» մեկտեղ:
Այս անսվոր ծառայությունների մատուցմամբ զբաղվում է լիխտենշտեյնական «Xnet» ընկերությունը: Ըստ ընկերության ներկայացուցիչների` նման ծառայություններով հետաքրքրված են արաբ մեծահարուստները, ինչպես նաեւ անդրազգային հսկաները, ինչպիսիք են Siemens-ը, Hyundai-ը, Wyeth Pharma-ն` տարբեր միջոցառումներ անցակցնելու համար: