
Իլհամ Ալիևը պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու

Ադրբեջանական АПА գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԿԸՀ –ն օգոստոսի 25-ի նիստում «Ենի Ազերբայջանի» կողմից առաջադրված Իլհամ Ալիեւին գրանցել է որպես նախագահի թեկնածու:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերին 9-ին: Ընդհանուր առմամբ առաջադրվել է 18 թեկնածու, որոնցից 15-ի թեկնածությունը հաստատվել է: