Բաժիններ՝

Ուկրաինան ընտրության առջև. Ռուսաստան կամ ԵՄ

«Vesti.ru»-ն հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է,  որ երկիրն այսօր անում է ամեն ինչ` տնտեսական կայունության եւ բարեկեցության հասնելու համար: «ԵՄ հետ ասոցացումը պետք է կարեւոր խթան դառնա ժամանակակից եվրոպական պետության ստեղծման համար»,- հայտարարել է նա:

«Ուկրաինական ընտրություն» հանրային շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկն էլ կարծիք է հայտնել, որ «նման համաձայնագիրը նշանակում է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել Մաքսային միությանը»:

Եվրասիական տնտեսական միությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Սուսլովն էլ հայտարարել է, թե «Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը երկրին կարող է լրացուցիչ 9 մլրդ դոլար տալ»:

Երկուշաբթի վարչապետ Ազարովը Մոսկվայում պետք է քննարկի ռուս-ուկրաինական  հարաբերությունների հեռանկարները:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս