Բաժիններ՝

Խաբեություն՝ պետական ձևով. ինչպես է պետությունը «գցում» քաղաքացիներին՝ սոցփաթեթների միջոցով

ՀՀ կառավարությունը բարեգործի դիմակով մի ձեռքով տալիս է, մյուսով՝ վերցնում: Այսինքն՝ երբ կառավարությունը որոշեց, որ պետք է պետական ծառայողներին սոցիալական փաթեթ տրամադրի, դա ներկայացվեց որպես իշխանավորների մտահոգություն՝ հայրենի քաղաքացիների բարեկեցությամբ: Մինչդեռ, սոցիալական փաթեթի միայն հանգստի համար հատկացվող գումարներից կառավարությունն աշխատում է 3 մլրդ 360 մլն դրամ: Վատ չէ, չէ՞:

Պարզաբանենք, թե ինչպես. 2013 թ. սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակն ընդլայնվեց 30 հազարով, և նախորդ տարվա 180 հազարի փոխարեն այս տարի սոցփաթեթ տրամադրվում է 210 հազար քաղաքացու: Սոցփաթեթի ընդհանուր գումարից 80 հազար դրամն ուղղվում է յուրաքանչյուր քաղաքացու հանգստի կազմակերպմանը: Բայց (հարցի ամբողջ մեխն այստեղ է) այդ գումարից գանձվում է 20% ավելացված արժեքի հարկ և, եթե քաղաքացին այդ գումարով կարող էր հանգստանալ ասենք 4 օր, փաստացի հանգստանում է 3 օր:

Կարծես թե ամեն ինչ օրինական է, ԱԱՀ-ն վճարում է հանգստի կազմակերպիչը՝ զբոսաշրջային գործակալությունը կամ հյուրանոցը, բայց օրինակ անցած տարի դրանք ԱԱՀ վճարողներ չէին: Իսկ այս տարի, շրջանառության հարկի ներդրումից հետո, կառավարությունը ներքին կարգով, պարտադրաբար ձենարկություններին ուղղորդում է ԱԱՀ դաշտ, այդ թվում և զբոսաշրջային ընկերություններին: Դրա արդյունքում էլ ՀՀ քաղաքացիներին «գցում» է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս