Բաժիններ՝

Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի պաշտպանը նամակ է ուղարկել «Լույս» հիմնադրամին

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած, ամբաստանյալ Արամ Մուղալյանի պաշտպանը` փաստաբան Վահե Գաբրիելյանը, նամակ է ուղարկել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանին: Այս մասին Իրավաբան.netին հայտնել է Վահե Գաբրիելյանը:

Նամակում նա անդրադարձել է Արամ Մուղալյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ «Լույս» հիմնադրամի տարածած հայտարարությանը: Հայտարարության մեջ ասվում էր նաև. «Լույս» հիմնադրամը խստորեն դատապարտում է այն գործողությունները, որոնքենթադրաբար կատարվել են Արամ Մուղալյանի կողմից»:

«Գտնում եմ, որ հայտարարության մեջ առկա է դատողություն, որը վերաբերվում է Ա.Մուղալյանի կողմից որոշակի արարք կատարած լինելուն: Արամ Մուղալյանի մեղքը ապացուցված չէ, ուստի վերջինս օրենքի ուժով համարվում է անմեղ, հետևաբար` ցանկացած հրապարակային դատողություն, (թեկուզ ենթադրության ձևով) որը վերաբերվում է անձի կողմից հանցավոր արարք կատարելուն` կարող է հանդիսանալ անձի անմեղության կանխավարկածի խախտում և հանգեցնել որոշակի կարծիքի ձևավորման»,- նամակում նշել է Արամ Մուղալյանի պաշտպանը:

Նա խնդրել է ձեռնապահ մնալ նմանատիպ հայտարարություններից, քանի դեռ ՀՀ դատական ատյանների կողմից վերջնական ակտ չի կայացվել և տարածած հայտարարության վերոհիշյալ նախադասության մեջ կատարել ուղղում` անմեղության կանխավարկածը չխախտելու համար:

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանն ու իր երեք ընկերները`Ռուսաստանում իրավաբանի մասնագիտություն ստացած, սպորտի չեմպիոն Ռոբերտ Փիլոյանը, Բժշկական ուսումնարանի շրջանավարտ Արթուր Քլյանը, Երևան քաղաքի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, բռնցկամարտիկ Գագիկ Առաքելյանը հայտնվել են ամբաստանյալի աթոռին:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս