 
                        Իրանը «ապացույցներ ունի», որ քիմիական զենքը Սիրիայում կիրառել են ապստամբները
 
                                    Ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության, Իրանի արտգործնախարարությունից հայտարարում են, թե գոյություն ունեն ապացույցներ, որ քիմիական զենքը Սիրիայում կիրառել են ապստամբները:
«Մենք խիստ մտահոգված ենք Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությամբ և վճռականորեն դատապարտում ենք դա: Գոյություն ունեն ապացույցներ, որ քիմիական զենքը կիրառել են ահաբեկչական խմբավորումները», – Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբաս Արակչիի խոսքեր է մեջբերել լիբանանյան լրատվամիջոցներից մեկը:
Անցած չորեքշաբթի, հիշեցնենք, սիրիացի ընդդիմադիրները հայտարարել էին, թե կառավարական ուժերը Դամասկոսի մերձակայքում կիրառել են քիմիական զենք: Դրա հետևանքով, ըստ ընդդիմադիրների, զոհվել է ավելի քան 1300 մարդ: Կառավարական ուժերը հերքում են այդ մեղադրանքը:
Ըստ Ազատություն ռկ-ի
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        