
Պատուհանագոգից գումար են գողացել

Օգոստոսի 23-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնիցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ իրենց պատուհանագոգից գումար են գողացել, իսկ գողը տան բակում է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը ս/թ օգոստոսի 21-ին, ժամը 02.30-ի սահմաններում, կատարել է 1990 թ. ծնված Վաչագան Յ.-ն:
Կատարվում է հետաքննություն: