
Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Օգոստոսի 24-ին, ժամը 01.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ հայտնաբերվել է փամփուշտ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման, իրականացման և «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները Երևան-Սոչի չվերթի ուղևոր` 1989 թ. ծնված ՌԴ քաղաքացի, Դմիտրի Կ.-ի ուղեբեռի զննության ժամանակ, ուղեբեռում գտնվող զինվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել և առգրավել են 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Նույն օրը, ժամը 03.30-ին, Դմիտրի Կ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: