Բաժիններ՝

Ուղեվարձի քննարկումները կմեկնարկեն հաջորդ շաբաթվանից. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն ուղեվարձի թանկացման որոշման հանրային քննարկումները, ինչը պետք է իրականում տեղի ունենար երկու ամիս առաջ՝ այդ որոշումը կայացնելու նախօրյակին, քանի որ հանրային ծառայությունների սակագնի թանկացումը չի կարող որոշվել և ուժի մեջ մտնել առանց հանրային քննարկումների:

Այդ մասին դեռևս 2010 թվականին վարչապետը որոշում է կայացրել: Սակայն, շրջանցելով կառավարության ղեկավարի որոշումը, Տարոն Մարգարյանը հուլիսի կեսին փոթորկեց երևանյան անդորրը՝ հրապարակելով տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոսով թանկացման որոշումը:

Քաղաքացիական ընդվզումը և վարչապետի դիրքորոշումը ստիպեցին քաղաքապետին ժամանակավորապես կասեցնել իր իսկ որոշումը՝ մինչև քննարկումներ կկազմակերպվեն և կառանձնացվեն ցոցիալական խմբերը, որոնց համար կսահմանվեն արտոնություններ:

Իհարկե, քաղաքացիները «ժամանակավոր կասեցում» եզրույթին լուրջ չեն վերաբերվում և որոշել են մինչև վերջ պայքարել թանկացման դեմ: Նույնկերպ են տրամադրված նաև Երևանի ավագանու «Բարև, Երևան» և ԲՀԿ ֆրակցիաները: Թերևս սրանով էլ պայմանավորված է այն, որ սակագնի հետ կապված քննարկումներ իրականացնող հանձնաժողովում նրանց որոշել են չընդգրկել և հրավեր չեն ուղարկել»:

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս