
Սերժ Սարգսյանի խնամին հերքում է, որ 50-հազարական դրամ է պահանջում առաջին դասարանցիների ծնողներից. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի Արաբկիր համայնքի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի նորընտիր տնօրենը 50000-ական դրամ է պահանջում առաջին դասաանցիների ծնողներից՝ նրանց երեխաներին նախընտրելի դասարան ընդունելու համար: Հիշեցնենք, որ տնօրեն Ալիսա Ղազարյանը Սերժ Սարգսյանի խնամին է և նախկինում զբաղեցնում էր դպրոցի ուսմասվարի պաշտոնը»,- գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթը և հավելում.
««ՉԻ»-ն փորձեց խնդրի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ հենց դպրոցի տնօրենից: Ի պատասխան վերջինս նշեց. «Լավ, անհարմար է: Գուցե սխալվել են, դպրոցի համարն են սխալ տվել: 50 հազար դրա՞մ առաջին դասարան ընդունվելու համար: Հարգելի լրագրող, ես Ղազարյանն եմ, նոր եմ ընտրվել՝ ընդամենը 10 օր է: Նման բան գոյություն չունի և չի կարող ունենալ: Եվ այս դպրոցում առհասարակ լումա անգամ չի հավաքվելու: Վստահ եմ, որ Դուք ինձ հավատում եք: Անհեթեթություն է, ուղղակի: Սիրտս ցավ ապրեց»»:
Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում: