Բաժիններ՝

Վարչապետը կկասեցնի՞ Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին և Երվանդ Զախարյանին պատկանող գազալցակայանների աշխատանքները. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նա­խարարության շուկայի և սպառողնե­րի շահերի պաշտպանության տեսչությու­նը խոստացել էր հանրապետության բոլոր գազալցակայաններում ստուգումներ կա­տարել և այն ընկերություններին, որոնք տեղադրած չեն լինի բաշխիչ աշտարակները՝ պատժել:

Նախ նշենք, որ բաշխիչ աշտարակների տեղադրման մասին որոշումը կառավա­րությունը դեռևս 2008 թվականին էր կա­յացրել. աշտարակների տեղաղրումով պի­տի բացառվեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելն ու, որ ամենակարորն է, ապահովվեր մեքենաների անվտանգությունը, քանի որ բաշխիչ աշ­տարակ ունենալու դեպքում ավել ճնշմամբ գազ լցնելն ուղղակի անհնար է:

Կառա­վարության որոշումից հետո մի քանի տա­րի գազալցակայանների սեփականատե­րերի մեծ մասը արտոնյալ պայամաններում էին աշխատում, քանի որ կառավա­րությունը որոշել էր հետաձգել իր պահան­ջը, մինչև համաշխարհային տնտեսա­կան ճգնաժամը հաղթահարվի, քանի որ այդ ժամանակ տնտեսվարողները չէին կարող մեծ ծախսեր անել:

ճգնաժամն էլ ավարտվելուց հետո, էլի շատ տնտեսվարողներ շարունակեցին աշխատել առանց բաշխիչ աշտարակների, և սպառողնե­րից գանձել «լևի» 500 դրամներ, ինչը աշտարակների առկայության դեպքում բացառվում է:

Տնտեսական ճգնաժամից հետո էլ «ճգ­նաժամ» սկսվեց ՀՀ վարշապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ պատգամավոր և գազալցականների սեփականատեր Գագիկ Ծաոակյանի հարաբերությունների միջև: Ու, «Աոավոտի» տեղեկություններով, գազալցակայաններում խիստ ստուգումներն ու տուգանքները ևս մի որոշ ժամանակով հետաձգվել էին:

Մոտ 10 օր առաջ շուկայի և սպառող­ների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է իրականացրել և ավարտել ստուգումները գագալցակայաններում:

«Առավոտը» էկոնոմիկայի նախա­րարությանը մի շարք ընկերությունների վերաբերյալ հարցում է ուղարկել՝ արդյո՞ք դրանք տեղադրել են բաշխիչ աշտարակ­ները, և որ ընկերություններն են, որոնք խուսափում են կատարել կառավարության որոշումը: Նախարարությունից խոստա­ցան մեր հարցերին պատասխանել առա­ջիկայում: .

«Աոավոտի» տեղեկություններով, դեռևս մեկ տարի առաջ պարոն Ծաոուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել է:

«Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույն­պես Գագիկ Ծաոուկյանին է պատկանում, այս ընկերության գազալցակայանի 3 կետերից 2-ում տեղադրված են աշտարակ­ներ, մեկն էլ՝ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարարին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադր­ված չէ աշտարակ:

Արտաշատում «Արգ-Լև-Գազ» ընկերությանը պատկանող գազալցակայանում, որն ըստ մեր տեղեկությունների՝ պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, բաշխիչ աշտարակ տեղադրված չէ: Հովիկ Աբրահամյանին է պատկանում նաև «Արշագ» ընկերությունն իր ԱԳԼՃԿ-ով, այստեղ, թեև ամիսներ առաջ չկար աշտարակ, հիմա արդեն տեղադրված է:

Մեր տեղեկություններով, Երևանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին պատկանող և մայրաքաղաքում գործող «Օկտան» ընկերության գազալցակայանում բաշխիչ աշտարակ տեղադրված չէ»:

«Առավոտը» թվարկում է մի շարք պաշտոնյաների անուններ, որոնց պատկանող լցակայաններում արդեն մեկ տեղադրված են աշտարակները և հավելում.

«Հաշվի առնելով, որ նախկինում կառավարության որոշումը շրջանցող ԱԳԼՃԿ-նեին խախտումով աշխատել թույլ է տվել ՀՀ վարչապետը, ապա ամենայն հավանականությամբ, միայն նրա արձակուրդից վերադառնալուց հետո ու միայն վարչապետի հրամանով կորոշվի՝ կասեցնե՞լ առանց բաշխիչ աշտարակների գազալցակայաննեի աշխատանքները, թե՝ «շանս տալ»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս