Բաժիններ՝

Քլոսից խլում են բիզնեսը. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն առայժմ ժամանակ չի կորցնում Հայաստանում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ»,- գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթն ու շարունակում.

«Մեր տեղեկություններով, վերջերս Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, ինչպես նաև Հարավային Կովասում «Պեպսի-Կոլայի» կառավարման իրավունքը:

Ներկայումս «Պեպսի-Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացված է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» նախագահ Աշոտ Արսենայնի՝ Քլոսի ձեռքում, սակայն մեր աղբյուրների համաձայն, այդ բիզնեսը կանցնի Արմեն Սարգսանին:

Մոտավորապես նույն կերպ ժամանակին Արմեն Սարգսյանը Արկադի Համբարձումյանի ձեռքից վերցրեց շվեյցարական հանրահայտ «Nestle» ընկերության ապրանքները Հայաստան ներմուծելու իրավունքը»:

Ամբողջական հոդվածը՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս