Բաժիններ՝

Վրաստանը 3-4 տարի անց կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ենթադրում է, որ «առաջիկա 3-4 տարվա ընթացքում Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»: Այդ մասին նա ասել է «Բլումբերգին» տված հարցազրույցում, որի այդ հատվածը հեռարձակվել է վրացական հեռուստաալիքներով, հաղորդում է «Грузия Online»-ը:

Իվանիշվիլին ասել է, որ «հիմա դժվար է Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության հնարավոր ժամկետ նշել, սակայն իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա հույս կա, որ 3-4  տարի անց երկիրը կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»:

Նա նաեւ «կենսական կարեւորության է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը»: «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է Վրաստանի  քաղաքական կայունության  եւ տնտեսության համար»,-հայտարարել է Իվանիշվիլին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս