
Ադրբեջանական ընդդիմությունն այսօր կընտրի նախագահի պահեստային թեկնածուի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով ժամը 16.00-ին տեղի է ունենալու Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նիստը: Նիստի օրակարգում գտնվում են նախագահի հավելյալ թեկնածուի հստակեցման հարցը և կազմակերպչական հարցերի լուծումը:
Այս մասին հայտնել է ԺՈՒԱԽ-ի մամլո ծառայությունը: Ավելի վաղ նշված էր, որ նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին: Սակայն երեկ ԺՈՒԱԽ-ի հանձնաժողովների ղեկավարները որոշել են, որ ավելի նպատակահարմար է նիստն անցկացնել օգոստոսի 22-ին՝ կապված նոր թեկնածուին հաստատելու և նրա գրանցման համար ընտրողներից ստորագրություններ հավաքելու ժամանակի սղության հետ:
Եթե ամեն դեպքում հաստատվի հիմնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը, ապա պահեստային թեկնածուն կհանի իր թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ, պահեստային թեկնածու կընտրվի Ադրբեջանի մտավորականության ֆորումի անդամ Ջամիլ Հասանլըն: