Իրանը փոխում է ԱԷՄԳ-ում իր մշտական ներկայացուցչին. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը փոխում է ԱԷՄԳ-ում իր մշտական ներկայացուցչին: Դրա պատճառն այն է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Վեցյակի» հետ բանակցություններ վարելու առաջադրանքը հանվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի վրայից և տրվել է ԱԳՆ-ին:

Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս տվյալներով՝ ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեհը զբաղեցրած պաշտոնը կլքի մոտ ժամանակներս: Դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դառնալու է Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031