
Սոֆիայի չինական ռեստորաններից մեկում պաթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում գտնվող չինական ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Վեց մարդ վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Բուլղարիայի ՆԳՆ –ի տվյալները:
Ռեստորանի շենքը լուրջ վնասվել է, անգամ կողքից անցնող մեքենաներն են տուժել: Նախնական տվյլաներով` պայթել է գազի բալոնը: