Բաժիններ՝

Եգիպտոսում մոտ 50 քրիստոնեական տաճար է տուժել

Եգիպտոսում մոտ 50 քրիստոնեական տաճար է տուժել օգոստոսի 14 -17-ի անկարգությունների ընթացքում, հայտնել են երկրի Եկեղեցիների էկյումենիկ խորհրդում: Դրանցից 30-ը ղպտիական տաճարներ են,  14 –ը` կաթոլիկ եկեղեցիներ եւ վանքեր, հինգը` բողոքական եկեղեցներ:

Նշվում է, որ այս շաբաթ իշխանությունների եւ տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների միջեւ բախումների արդյունքում ավելի քան  750  մարդ է զոհվել:

Քրիստոնեական հոգեւոր տաճարներն ավելի շատ տուժել են հատկապես Ալ Մինյա եւ Լուքսոր քաղաքներում, հողորդում է  KAI գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031