Իրանի նոր ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ բանակցությունները
                                    «Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ բանակցությունները միջազգային հանրության հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի նորանշանակ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագուն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հեռախոսազրույցում Զարիֆն ասել է, որ Իրանը պատրաստ է կոնկրետ ժամկետներում վերսկսել բանակցությունները: Էշթոնն իր կողմից հայտնել է «վեցյակի»` իրականական կողմի հետ աշխատելու պատրաստակամության մասին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    