Իրանը ուրանի հարստացման 18 հազար ցենտրիֆուգ ունի

Ուրանի հարստացման համար Իրանը 18 հազար ցենտրիֆուգ ունի, որոնցից 10  հազարը գտնվում են աշխատանքային ցիկլում, հաղորդում է «Ֆրանս պրեսը»` հղում կատարելով Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեհդուն Աբբասին: Այդ պաշտոնում արդեն նշանակվել է նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

«Հուլիսին մենք առաջին սերնդի 17 հազար ցենտրիֆուգ ենք ունեցել, որոնցից 10 հազարը աշխատանքային ցիկլում են, երկրորդ սերնդի եւս մոտ հազար ցենտրիֆուգ պատրաստվում է գործարկման»,-ասել էր Աբբասին:

Այս տվյալները համապատասխանում են 2013թ. մայիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրապարակած զեկույցի տվյալներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031