
Պավլիկ Սարգսյանի առաջադրումն ընդդիմության սնանկության, անգործության հետևանք է

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թիվ 38 ընտրատարածքում առաջիկայում կայանալիք արտահերթ ԱԺ ընտրություններին.
«Պավլիկ Սարգսյանի դեմ, որ թոշակառու է ու առաջադրվել է թիվ 38 ընտրատարածքում, անձնական ոչինչ չունեմ. նրան չեմ էլ ճանաչում: Բայց նրա առաջադրումն ընդդիմության սնանկության, անգործության հետևանք է, որովհետև հիշում եք՝ նույն Պավլիկ Սարգսյանի բենեֆիսով իշխանությունն ամեն ինչ անում էր նախագահական ընտրություններն անլրջացնելու համար: Իշխանությանը միշտ ձեռնտու է իր օպոնենտի կարգավիճակում ներկայացնել ծրագիր չունեցող, անհասցե փնփնթացող մարդու»: