
Կահիրեում դիպուկահարը կրակում է իսլամիստ ցուցարարների վրա. Yeni Şafak (տեսանյութ)

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ այս առավոտյան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում միմյանց են բախվել անվտանգության ուժերն ու պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները:
Նշվում է, որ այդ բախումների հետևանքով զոհերի քանակն անցել է 300-ից, իսկ վիրավորների քանակը՝ 7000-ից: Զոհվածների թվում կան 50-ից ավելի երեխաներ: Թերթն ընդգծում է, որ Եգիպտոսի անվտանգության ուժերն իսլամիստ ցուցարարներին ցրելու համար օգտագործել է իրական փամփուշտներ ու գազային ռումբեր:
Բացի այդ, օգտագործվել են նաև դիպուկահարներ, ինչն էլ պատկերված է ստորև ներկայացվող տեսանյութում: