
Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից բերված մոտ 50 տոննա խաղողը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) արգելել է Թուրքիայից 49 տոննա վարակված խաղողի ներկրումը: Այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Россельхознадзор-ի մասնագետները Նովոռոսիյսկի նավահանգստում միանգամից երկու խմբաքանակում հայտնաբերել են վնասակար միջատ՝ արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկի ցեց: Դրանից հետո արգելվել է տվյալ ապրանքի մուտքը երկիր:
Այս տարի Россельхознадзор-ի մասնագետները Կրասնոդարի երկրամասի ու Ադիգեայի հանրապետության անցակետերում հայտնաբերել են մրգերի ու բանջարեղենի (ծիրան, դեղձ, ելակ, վարունգ, պղպեղ, լոլիկ) 38 վարակված խմբաքանակ՝ ընդհանուր 691 տոննա քաշով: Դրա մեծ մասը (83 տոկոս) բերվել է Թուրքիայից, իսկ մնացյալ մասը (17 տոկոս)՝ Իսրայելից ու Հորդանանից:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբներին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրած 90 տոննա վարակված լոլիկն ու 20 տոննա վարակված ելակը: