
Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրած 90 տոննա լոլիկն ու 20 տոննա ելակը

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրած 90 տոննա լոլիկն ու 20 տոննա ելակը:
Այդ խմբաքանակները հասցվել են Ռուսաստանի Նովոռոսիյսկ և Գելենջիկ նավահանգիստներ, սակայն Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) աշխատակիցները դրանցում հայտնաբերել են վնասակար միջատ՝ արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկի ցեց:
Այդ պատճառով էլ վարակված ողջ բեռը հետ է ուղարկվել Թուրքիա՝ չնայած, որ թուրքական կողմի փաստաթղթերում նշված է եղել դրանցում վտանգավոր վնասատուի բացակայության մասին:
Россельхознадзор-ի խոսնակը հիշեցրել է, որ այս տարվա հունվարից մինչ այժմ նմանատիպ պատճառներով հետ է ուղարկվել Թուրքիայից բերված 56 տոննա ելակ: