
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը բողոք է հղելու Իսպանիայի ԱԳՆ-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը բողոք է հղելու Իսպանիայի ԱԳՆ-ին՝ կապված Ջիբրալթարի հետ սահմանին ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Իսպանիայի իշխանությունները խստացրել են սահմանը հատելու ռեժիմը, ինչի հետևանքով առաջացել են խցանումներ. մարդիկ հարկադրված են լինում սահմանը հատելու համար սպասել 5 ժամ: Նման իրավիճակը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ:
Իսպանական կողմը մտադիր է Ջիբրալթարի բնակիչների կողմից սահմանը հատելու համար սահմանել 50 եվրո վճար: Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայի ու Իսպանիայի միջև լարվածության առաջացման պատճառն այն է, որ Ջիբրալթարի իշխանությունները որոշել են 70 բետոն բլոկ տեղակայել ափամերձ ջրերում՝ նպատակ ունենալով ստեղծել արհեստական խութ և մեծացնել ձկնային ռեսուրսները: