
Ռուսական երկու ռազմանավ Բաքվի նավահանգստում սպասում է Պուտինի ժամանելուն (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Կասպյան նավատորմի երկու ռազմանավից բաղկացած ջոկատը փոխծովակալ Սերգեյ Ալյոմկինսկու գլխավորությամբ երեկ մտել են Բաքվի ծովախորշ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Ռուսական «Դաղստան» հրթիռակիր նավն ու «Վոլգոդոնսկ» հրետանավակը նախօրեին ոչ պաշտոնական այցով մտել են Բաքվի նավահանգիստ, ինչը տեղի է ունեցել Կասպից ծովում Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համագործակցության ամրապնդման ու զարգացման շրջանակներում:
Ռուսական ռազմանավերի ժամանումը կապված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա ադրբեջանական այցի հետ: